«Ճեղքելով Ալիքները»․ կինոդիտում-քննարկում
Մայիսի 24-ին #Loft-ի «Դիտանկյուն» ակումբի շրջանակներում դիտեցինք ռեժիսոր Լարս Ֆոն Տրիերի «Ճեղքելով Ալիքները» ֆիլմը։
Լարս ֆոն Թրիերը հայտնի և աղմկահարույց դանիացի ռեժիսոր է, մեր ժամանակների նշանավոր կինոդեմքերից մեկը։ Կինեմատոգրաֆիայում «Դոգմա 95» ուղղության հիմնադիրն է։ Նրա ֆիլմերը աչքի են ընկնում օպերատորական հատուկ աշխատանքով, դեկորացիների յուրօրինակ ձևավորումով, ինքնատիպ սյուժեներով, որոնցից #BreakingTheWaves ֆիլմը նրա կինեմատոգրաֆիական ձեռագրի լավագույն արտահայտումներից մեկն է։
Ինչպես միշտ, քննարկումը վարեց «Դիտանկյուն» ակումբի համակարգող, կինոքննադատ, ռադիոհաղորդավար Կարեն Ավետիսյանը։

Share