ՀԱՆԴԻՊԵՑԻՆՔ ԱՐՏԱՎԱԶԴ ՄԵՀՐԱԲՅԱՆԻ ՀԵՏ

Հունիսի 19-ին կայացավ «Լոֆթ բիզնես ակումբ»-ի հերթական հանդիպումը՝ այս անգամ PicsArt-ի համահիմնադիր Արտավազդ Մեհրաբյանի հետ: Ֆեյսբուքյան միջոցառումից դեռ հասկանալի էր, որ այդ օրը «Լոֆթ»-ում տեղ ու դադար չի լինելու: Եվ այդպես էլ եղավ: Մեր հիմնական տարածքն ամբողջովին զբաղեցրել էին իրադարձության մասնակիցները:

Միջոցառումը վարում էր «Ռազմավարակն բիզնես» ընկերության հիմնադիր Վահրամ Միրաքյանը: Հանդիպման նպատակը մեկն էր. պատմել ներկաներին հայկական ամենաստացված ստարտափ նախագծի հաջողության պատմությունը և մոտիվացնել նրանց: Մասնակիցները, իհարկե, ազատ էին՝ հարցեր ուղղելու, և հարցերն իրենց սպասեցնել չտվեցին, որոնց Արտավազդը մեծ սիրով պատասխանեց:

Կարող եք դիտել նաև հանդիպման ֆոտո և վիդեոտարբերակները:

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել