«ԻՆՌՈՔ ԿՎԻՆՏԵՏ». ԹԵԺ ԵՐԵԿՈ «ԼՈՖԹ»-ՈւՄ

Հունիսի 18-ին «Լոֆթ»-ում տեղի ունեցավ «ԻնՌոք Կվինտետ»-ի համերգը: Խմբի անդամներ Սաթենիկը, Ռիման, Արևիկը, Արփին և Լիլիթը երկար փորձերից հետո ներկայացան հանդիսատեսին պարզապես հրաշալի կատարումներով: Նույնիսկ առաջին կատարումից հանդիսատեսի ծափերը չէին դադարում: Մեկը մյուսի հետևից հնչում էին բոլորիս հայտնի երաժշտություններ՝ փոփոխված տարբերակով՝ Բախ, Լեդ Զեփփելին, Բիթլս, Քուին...


Թեև եղանակային պայմանները փորձում էին խանգարել խմբին՝ թռցնելով նոտաները, բայց, միևնույն է, ոչինչ չստացվեց և համերգը շարունակեց իր հիանալի ընթացքը: Երեկոյի ընթացքում ելույթ ունացավ նաև Միքայել Աբազյանը, ով «ԻնՌոք Կվինտետ»-ի հետ կատարեց Փոլ Մաքքարթնիի ստեղծագործություններից՝ հիշեցնելով, որ այդ օրը նաև Փոլի տարեդարձն է: Իսկ ավարտին հանդիսատեսը միաձայն բղավեց՝ «բիս»՝ հորդորելով կրկնել որևէ կատարում:

Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին և «ԻնՌոք Կվինտետ»-ին:


Լուսանկարները՝ Sannie Studios Photography

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել