Գնում են

    Ոչինչ չի գտնվել


Կգնամ

«ՄԵԴԻՏԱՑԻԱ» ԲԱՆԱՍՏԵՂԾ ՆԱՐԵԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ՀԵՏ. հանդիպում-քննարկում

Հունիսի 3-ին՝ 19:00-ին, «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում տեղի կունենա հանդիպում-քննարկում Նարեկ Կիրակոսյանի հետ, որի ընթացքում կքննարկվեն վերջինիս «Մեդիտացիա» գրքի բանաստեղծությունները: Երեկոյի ընթացքում Նարեկը նաև կընթերցի դրանցից մի քանիսը:

Քննարկման արդյունավետության համար առաջարկում ենք օգտվել մեր գրադարանից, որտեղ առկա է գրքի 5 օրինակ: Այն կարող եք կարդալ ինչպես տեղում՝ հաճելի միջավայրում, անվճար սուրճի և թեյի ընկերակցությամբ, այնպես էլ վերցնել Ձեզ հետ երկու օրով՝ հետ վերադարձնելու պայմանով:

ՄՈւՏՔԸ՝ ԱՆՎՃԱՐ

Բանաստեղծ Նարեկ Կիրակոսյանը ծնվել է 1987 թ.-ին Երևան քաղաքում։ Գերազանցությամբ ավարտել է ԵՊՄՀ բանասիրական ֆակուլտետը։ 2004 թ.-ին` 16 տարեկանում, տպագրվել է նրա «Ժամանակի սիմֆոնիա» բանաստեղծությունների ժողովածուն։ 2014-ին տպագրվել է «Մեդիտացիա» բանաստեղծությունների և էսսեների ժողովածուն: Թարգմանվել է անգլերեն և ռուսերեն լեզուներով։ Բազմիցս տպագրվել է հայաստանյան և սփյուռքահայ մամուլում։ 2015 թ.-ին «Անդին» ամսագրում տպագրված բանաստեղծական շարքի համար արժանացել է «Տարվա հայտնություն» հատուկ մրցանակին:

Սիրով սպասում ենք բոլոր ընթերցասերներին:

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել