Գնում են

    Ոչինչ չի գտնվել


Կգնամ

ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈւՄ PICSART-Ի ՀԱՄԱՀԻՄՆԱԴԻՐ ԱՐՏԱՎԱԶԴ ՄԵՀՐԱԲՅԱՆԻ ՀԵՏ

Հայկական PicsArt հավելվածը հիմնվել է մոտ երեք տարի առաջ ու հայկական ամենահաջող ստարտափ նախագիծն է, որն արդեն ունի համաշխարհային ճանաչում: PicsArt-ի ներբեռնումների թիվը հասնում է մոտ 300 միլիոնի, որից 60 միլիոնն ամեն ամիս օգտագործում են այն:

Բացի մեծ թվով բաժանորդները, PicsArt-ը նաև Հայաստանում ստեղծված միակ ընկերությունն է, որն արդեն 25 միլիոն դոլարի ներդրում է ստացել վենչուրային հիմնադիրների կողմից: Այս պահի դրությամբ PicsArt-ի արժեքը գնահատվում է մոտավորապես 250 միլիոն դոլարի չափով:

«Լոֆթ բիզնես ակումբ»-ը հրավիրում է հանդիպման PicsArt-ի համահիմնադիր Արտավազդ Մեհրաբյանի հետ. վերջինս կներկայացնի PicsArt-ի հիմնման պատմությունը, ստարտափ հիմնելու առանձնահատկությունները, ինչպես նաև կպատասխանի ներկաներին հուզող հարցերին: Արտավազդ Մեհրաբյանի հետ հանդիպումը վարելու են Ռազմավարական բիզնես ընկերության համահիմնադիրներ Վահրամ Միրաքյանն ու Գրիգոր Առաքելյանը:

Մուտքը` 1450 դրամ՝ ներառյալ սուրճ, թեյ և քաղցրավենիք:

Սեմինարը տեղի կունենա հունիսի 19-ին, ուրբաթ, 19:30-ին:

_________________________

PicsArt հավելված-ֆոտոխմբագիրի միջոցով կարող եք խմբագրել նկարները, տարբեր կոլաժներ ստանալ և այլն: Հավելվածն ունի նաև տեսախցիկ, որի միջոցով կարող եք լուսանկարել ինչ-որ բան և խմբագրել: Այս հավելվածով խմբագրված ցանկացած նկար հետագայում հնարավոր է տարածել սոցիալական ցանցերում: PicsArt-ն աշխատում է ինչպես՝ Android, այնպես էլ iOS ծրագրերով:

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել