ԿԱՅԱՑԱՎ ՏԻԿՆԻԿԱԳՈՐԾՈւԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՎԱՐՊԵՏՈւԹՅԱՆ ԴԱՍԸ

Տիկնիկագործությունը, որը նախկինում հայտնի էր իբրև արհեստ, այսօր արդեն արվեստի գեղեցիկ արտացոլում է։ Եւ, չնայած նրան, որ տարիներ շարունակ այն հայկական մշակույթի անբաժանելի մաս է կազմում, այսօր շատ քչերն են տիրապետում տիկնիկագործության ինքնատիպ արվեստին, որը գոյատեւում է միայն նվիրյալների շնորհիվ։

Նոյեմբերի 10-ին «Լոֆթ Երեւան»-ում կայացավ յուրահատուկ բարեգործական իրադարձություն՝ տիկնիկագործության վարպետության դասի ձեւաչափով, որը կազմակերպվել էր՝ համատեղ «Doctors’ Weekend»-ի։ Հանդիպման շրջանակներում հյուրընկալել էինք ասեղնագերծության ժողովրդական վարպետ Մարալ Շէօհմէլեան Պէրպէրեանին, ով ներկաներին սովորեցրեց թաղիքից տիկնիկ պատրաստելու գաղտնիքները, ինչպես նաև ծանոթացրեց թաղիքի դրական հատկություններին։

Իրադարձության ընթացքում հյուրընկալել էինք նաեւ «Օլդ Բենդ» էթնիկ քառյակի երաժիշտներից տաղանդավոր Անուշիկ Հարությունյանին, ով իր յուրակերպ ձայնով սիրունացրեց մեր բարեգործական հանդիպումը։

Միջոցառումից ստացված ողջ հասույթը տրամադրվեց Մուրացան համալսարանական հիվանդանոցում բուժվող քաղցկեղով հիվանդ երեխաների՝ բուժման ծախսերը հոգալու նպատակով։

Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին՝ իրենց կատարած ներդրումների համար։
Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել